Արմեն Պողոսյան. «Տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված այսօրվա քայլերը «կարկատանային» են»
Այսօրվա ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը անդրադարձել է գնաճին։ Խոսելով տեղական շուկայում առկա գների տատանումից՝ Պողոսյանը նշել է, որ չնայած գներն անկայուն են՝ ընկնում և բարձրանում են, հիմնական միտումը, սակայն, գնաճն է։
–Միջինում ունենք 4,5 տոկոսանոց գնաճ, սակայն այս թիվը չի արտացոլում խնդրի իրական պատկերը։ Այսօր գների մոնիթորինգի համար դիտարկվում է ավելի քան 400 տեսակ ապրանք և ծառայություն, որոնց մեծ մասը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներին։ Մասնավորապես սննդամթերքի շուկայում գնաճը կազմում է 14, իսկ առանձին ապրանքատեսակների դեպքում՝ մինչև 21 տոկոս,–ասել է Արմեն Պողոսյանը։
Ըստ բանախոսի՝ այսօր մեր քաղաքացիներն իրենց եկամուտների 60 տոկոսը ծախսում են սննդի, իսկ 20–ը՝ կոմունալ վճարումների համար։ Այս պարագայում, նրա խոսքերով, ավելի նպատակահարմար է գնաճի տեմպերի ուսումնասիրության համար դիտարկել 20–25 տեսակի ապրանք և ծառայություն։ Համեմատության համար Պողոսյանը բերել է արևմտյան զարգացած պետությունների օրինակը, որտեղ եկամուտների 25 տոկոսը սննդի վրա ծախսող ընտանիքներն արդեն իսկ համարվում են անապահով և ստանում են պետական աջակցություն։ Իսկ տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված այսօրվա քայլերը «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավարը որակել է «կարկատանային»։

7or.am